
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է ալկոհոլային խմիչքների արտադրությամբ և իրացմամբ զբաղվող ընկերությունների կողմից հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում` ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 300 մլն ՀՀ դրամը:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: