Գուտերեշը ողջունել է Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ հանդիպումը

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Վաշինգտոնում։
Այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաքը։
Նա նշել է, որ ՄԱԿ-ը միշտ աջակցել և խրախուսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորման ուղղությամբ ցանկացած առաջընթաց։
Հաքը մասնավորապես ասել է. «Այս առումով շատ կարևոր էին մարտ ամսին երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ համաձայնության գալու ուղղությամբ ձեռնարկված քայլերը։ Գլխավոր քարտուղար Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների սպասվող հանդիպումը նախագահ Դոնալդ Թրամփի հետ»:
08 Օգոստոս, 2025 13:16
169