Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆրանսիայի հրշեջներն արդեն երրորդ օրն է՝ պայքարում են գրեթե 80 տարվա ընթացքում երկրի ամենախոշոր անտառային հրդեհի դեմ:

Այն արդեն ավելի քան 16 000 հեկտար տարածք է այրել հարավային Օդի շրջանում, մեկ մարդու կյանք խլել և ավերել տասնյակ տներ։

Ըստ տեղի իշխանությունների՝ երեք մարդ անհետ կորած է, ևս երկու մարդ, այդ թվում՝ մեկ հրշեջ, ծանր վիճակում են գտնվում։

Կրակը դեռ չի հաջողվում վերահսկողության տակ վերցնել։ Օգոստոսի 5-ից արդեն այրվել է Փարիզից մեկուկես անգամ ավելի մեծ տարածք։

Ըստ իշխանությունների՝ սա Ֆրանսիայի ամենախոշոր հրդեհ է 1949 թվականից ի վեր։

80