Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ այս պահին Թեհրանը չի քննարկում բանակցություններ սկսելու տարբերակը՝ կապված տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հասցրած հարվածի հետ, հայտնում է ТАСС-ը։

«Ես, իհարկե, կապի մեջ եմ Թեհրանի հետ։ Ես մինչև այժմ վնասի մակարդակի մասին ճշգրիտ տեղեկատվություն չունեմ, բայց չեմ կարծում, որ հիմա դա նշանակություն ունի։ Միջուկային օբյեկտներին հասցված հարվածներն ինքնին միջազգային իրավունքի աններելի խախտում են և պետք է դատապարտվեն։ Այս պահին բանակցությունների նախապատրաստման մասին խոսք չի գնում։ Բայց սկզբունքորեն դիվանագիտության դուռը պետք է բաց մնա»,- հայտարարել է նախարարը Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որը հեռարձակել է թուրքական TRT World հեռուստաալիքը։

 

231