
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մեկնարկում է Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերում ասպիրանտների փոխանակման ծրագրի (PEC-PG) 2026 թ․ ընդունելությունը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Դասընթացների վարման լեզուն պորտուգալերենն է, հետևաբար ծրագրին մասնակցելու համար դիմած թեկնածուները պետք է ներկայացնեն պորտուգալերենի իմացության վկայական, օրինակ՝ Celpe-Bras (բրազիլական պորտուգալերենի պաշտոնական որակավորման քննություն)։ Celpe-Bras վկայականը ստանալու համար թեկնածուն պետք է առաջին տարին անցկացնի Բրազիլում՝ մասնակցելով պորտուգալերենի և բրազիլական մշակույթի անվճար դասընթացներին։
Ուսման վարձ նախատեսված չէ, սակայն ուսանողները պետք է միջոցներ ձեռնարկեն Բրազիլում գտնվելու ընթացքում իրենց կենսական նշանակության ծախսերը հոգալու համար: PEC-PG ծրագիրն ուսանողներին տրամադրում է Բրազիլի ողջ տարածքում Միասնական առողջապահական համակարգից (SUS) օգտվելու հնարավորություն՝ միաժամանակ չազատելով լրացուցիչ առողջապահական ապահովագրություն անելու պարտավորությունից։
Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել օգոստոսի 14-ից մինչև սեպտեմբերի 29-ը՝ լրացնելով առցանց դիմումի ձևը CAPES համակարգի միջոցով
Հարցերի դեպքում անհրաժեշտ է կապ հաստատել [email protected] էլ․ փոստի միջոցով։ Ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունն առկա է հետևյալ հղմամբ՝ https://tinyurl.com/584mr2dy։