Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Եվրամիության գլխավոր դիվանագետ Կայա Կալասի հետ: Քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։

«Խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակումը լիովին անօրինական է և արգելված է միջազգային իրավունքով, և միջազգային հանրությունը պարտավոր է պատասխանատվության ենթարկել սիոնիստական ռեժիմին օրենքի այս վտանգավոր և աննախադեպ խախտման համար»,- իրանական կողմի հաղորդագրության համաձայն՝ ասել է Իրանի ԱԳ նախարարը:

Արաղչին նաև քննադատել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի՝ օրերս Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ընդունված բանաձևը:

ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատարը խորը ափսոսանք և մտահոգություն հայտնել տարածաշրջանում լարվածության սրման կապակցությամբ և ընդգծել ԵՄ-ի պատրաստակամությունը աջակցելու դիվանագիտական ջանքերին՝ տարածաշրջանում լարվածության նվազեցմանը և խաղաղության ու անվտանգության վերականգնմանը նպաստելու համար։

160