Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի անդամների հետ, որոնք ներկայացնում են տարբեր ոլորտների ընկերություններ: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Վարչապետը կարևորել է նման հանդիպումները և նշել, որ լավ հնարավորություն են քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսպիսով ձևավորվում է նաև որոշակի օրակարգ՝ ՀՀ Կառավարության և Ամերիկայի առևտրի պալատի անդամների միջև հետագա համագործակցության համար:

ԱԱՊՀ նախագահ Էլինա Մարկարյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ Կառավարությանը մասնավոր հատվածի հետ ինստիտուցիոնալ երկխոսությանն աջակցելու համար և ընդգծել հետագա համագործակցությունն ամրապնդելու կարևորությունը: Այնուհետև ներկայացվել են ԱԱՊՀ-ի հիմնական ուղղությունները՝ ընդգծելով նրա հանձնառությունը՝ ծառայելու որպես կամուրջ Կառավարության և բիզնես համայնքի միջև:

169