Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ և քննարկել Մերձավոր Արևելքում հակամարտության սրումը։

Ռուսաստանի առաջնորդի հիմնական հայտարարությունները`
• Իրանի և Իսրայելի միջև իրավիճակի սրման վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը լավ հայտնի է և արտացոլված է Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
• Իրանի դեմ հրահրված ագրեսիան որևէ հիմք կամ արդարացում չունի։
• Ռուսաստանը ջանքեր է գործադրում Իրանի ժողովրդին օգնելու համար։
• Իրանի արտգործնախարարի այցը Ռուսաստան թույլ կտա մեզ քննարկել և մտածել, թե ինչպես դուրս գալ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակից։

Իրանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունները՝
• Իրանը և Ռուսաստանը անընդհատ խորհրդակցում են բոլոր ոլորտների և գլոբալ անվտանգության վերաբերյալ։
• Մերձավոր Արևելքում լարվածությունն աճում է Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իսլամական Հանրապետության վրա հարձակման պատճառով։
• Թեհրանը Թել Ավիվի և Վաշինգտոնի գործողությունները համարում է անօրինական, ԻԻՀ-ն ունի պաշտպանության իրավունք։
• Իրանը շնորհակալ է Ռուսաստանին՝ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ գործողությունները դատապարտելու համար։

242