Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ հետևյալ անվանակարգերում․

•    Արձակ
•    Դրամատուրգիա
•    Մանկապատանեկան գրականություն
•    Պոեզիա

Մասնակցության հայտ կարող են ներկայացնել 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները։ Ստեղծագործությունները պետք է լինեն հայերեն:

Հաղթողները (ամեն անվանակարգում՝ մեկական) կստանան դրամական պարգև 500․000-ական դրամ (ներառյալ հարկերը):

Փառատոնում նախորդ տարիներին մրցանակային տեղեր զբաղեցրած հեղինակներն այս տարի նույն անվանակարգերում դիմել չեն կարող: Մրցույթին ներկայացվող աշխատանքները պետք է հրատարակված և հրապարակված չլինեն (էլեկտրոնային մամուլում, սոցիալական հարթակներում, միջոցառումների ժամանակ կազմակերպված ընթերցումներում): Նույն հեղինակը կարող է հայտ ներկայացնել միայն մեկ անվանակարգում։

Մրցույթին պետք է ներկայացնել՝

«Արձակ» անվանակարգում
•    կամ 2 պատմվածք 
•    կամ 2 էսսե 
•    կամ վեպից (վիպակից) հատված (նվազագույնը՝ 4000, առավելագույնը՝ 4500 բառ, առանձին կցել նաև աշխատանքի բովանդակային նկարագրությունը՝ մինչև 400 բառ, որտեղ անպայման նշել նաև ուղարկվող հատվածի բառերի թիվը):

«Դրամատուրգիա» անվանակարգում
1 պիես 

«Մանկապատանեկան գրականություն» անվանակարգում
•    կամ 2 հեքիաթ 
•    կամ 2 պատմվածք 
•    կամ 2 պատկերազարդ պատմություն 
•    կամ 10 բանաստեղծություն
•    կամ վեպից (վիպակից) հատված (նվազագույնը՝ 4000, առավելագույնը՝ 4500 բառ, առանձին կցել նաև աշխատանքի բովանդակային նկարագրությունը՝ մինչև 400 բառ, որտեղ անպայման նշել նաև ուղարկվող հատվածի բառերի թիվը):

«Պոեզիա» անվանակարգում
10 բանաստեղծություն

Գործերը ժյուրիի գնահատմանն են ներկայացվելու ԱՆԱՆՈՒՆ։

Այն հայտերը, որոնք կպարունակեն հեղինակի վերաբերյալ ուղղակի կամ անուղղակի տեղեկություն (անուն, նույնականացման որևէ տվյալ), չեն դիտարկվի: Եթե տեքստը գնահատման ներկայացվի ժյուրիի անդամներին, և ընթերցման փուլում վերջինները նկատեն նույնականացման փորձ, ապա հայտը կչեղարկվի:

Մասնագիտական ժյուրիի կազմում են.

«Արձակ» անվանակարգ
•    Ալվարդ Սեմիրջյան
•    Անի Հովնանյան
•    Արքմենիկ Նիկողոսյան
•    Վանուհի Բաղրամյան

«Դրամատուրգիա» անվանակարգ
•    Անահիտ Արամունի Քեշիշյան
•    Նարինե Գիժլարյան
•    Սաթէ Խաչատրյան
•    Տաթև Հովակիմյան

«Մանկապատանեկան գրականություն» անվանակարգ
•    Լիլիթ Ալթունյան
•    Ռուզան Տոնոյան
•    Սաբեթ Հովհաննիսյան
•    Վարդուհի Բալոյան

«Պոեզիա» անվանակարգ
•    Անահիտ Հայրապետյան
•    Արփի Ոսկանյան
•    Հասմիկ Սիմոնյան
•    Ներսես Աթաբեկյան

Հայտերի գնահատման չափանիշները.

▪️ «Արձակ» անվանակարգ՝ տեքստային իրացումը, լեզուն և ոճը, դիպաշարի կառուցումը, արդիականությունը, նորարարական-փորձարարական արժեքը:

▪️ «Դրամատուրգիա» անվանակարգ՝ ձևն ու բովանդակությունը, կառուցումը, լեզուն և ոճը, արդիականությունը, նորարարական-փորձարարական արժեքը:

▪️ «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգ՝ գրավիչ և հագեցած սյուժեն, տեքստի համապատասխանությունը թիրախային խմբի հետաքրքրություններին, բովանդակության ուսանելիությունը, կառուցվածքը, շարադրանքի դյուրըմբռնելիությունը, ոճը:

▪️ «Պոեզիա» անվանակարգ՝ տեքստային իրացումը, լեզուն և ոճը, ազդեցության աստիճանը, արդիականությունը, նորարարական-փորձարարական արժեքը:

Հայտի փաթեթն անհրաժեշտ է ուղարկել [email protected] հասցեին «word» ձևաչափով (բոլոր գործերը մեկ ֆայլում): Ֆայլում ՉՊԵՏՔ է նշել անուն-ազգանուն կամ կեղծանուն: «Թեմա» տողում պետք է նշել անուն-ազգանունը և անվանակարգը (օրինակ՝ Հովհաննես Գրիգորյան, «Պոեզիա» անվանակարգ), նամակին կցել լուսանկար (դիմանկար) և գրել հեռախոսահամար։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2025 թ. հուլիսի 15-ն է (ներառյալ)։

Հայտարարության պահանջներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվելու։ 

84