Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

 

Թուրքիայի օդային տարածքը չի օգտագործվել ԱՄՆ-ի գլխավորությամբ Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումների ժամանակ, ասվում է Թուրքիայի նախագահ Էրդողանի  վարչակազմի հայտարարության մեջ։

«Տարբեր լրատվամիջոցներում տարածված պնդումները, թե «ամերիկյան ռմբակոծիչները օգտագործել են Թուրքիայի օդային տարածքը Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումների ժամանակ, ապատեղեկատվություն են։ Թուրքիայի օդային տարածքը որևէ կերպ չի խախտվել Իրանի վրա Իսրայելի հարձակումների ժամանակ, և Թուրքիայի օդային տարածքը երբեք չի օգտագործվել ԱՄՆ-ի գլխավորությամբ Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումների ժամանակ», - ասվում է Թուրքիայի նախագահականի հաղորդակցության վարչության կեղծ ինֆորմացիայի դեմ պայքարի կենտրոնի հայտարարության մեջ։

106