Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Արսեն Հովհաննիսյանը նշանակվել է Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Հաղթական ընթացք ենք մաղթում մեր մարզչին ու նրա թիմին: Մարզչական շտաբում են Անդրանիկ Բարիկյանը, Վարդան Պավլեյանը և դարպասապահների մարզիչ Էդգար Մովսիսյանը»,- նշված է հայտարարության մեջ:

Արսեն Հովհաննիսյանի գլխավորությամբ  Գյումրիի «Շիրակը» դարձել է Հայաստանի սուպերգավաթակիր: Մինչև այս նա զբաղեցնում էր «Շիրակի» ակադեմիայի տեխնիկական տնօրենի պաշտոնը:

120