Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում նախատեսում է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ երկու երկրների միջև հարաբերությունները վերականգնելու համար, այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Երկկողմ հարաբերությունների սրվել էին Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու որոշումից հետո, որը հանգեցրեց ԱՄՆ պատժամիջոցների և F-35 կործանիչների մատակարարման արգելքի։

Լրատվականի աղբյուրների համաձայն՝ Էրդողանը մտադիր է հասնել սահմանափակումների վերացմանը՝ խոստանալով ռուսական հակահրթիռային պաշտպանության համակարգի «վերահսկվող» օգտագործում: Թուրքիան նախատեսում է գնել 40 F-35 կործանիչ և նույնքան F-16, ինչը, ըստ Անկարայի, կբարելավի փոխգործունակությունը ՆԱՏՕ-ի այլ երկրների հետ և կամրապնդի դաշինքի հարավարևելյան թևի պաշտպանությունը:

 

138