Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 23-24-ը:

 

Բացահայտվել է 112 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

  • ​19՝ դեպք տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
  • 11 դեպք՝ հոգեկան ներգործության,
  • 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
  • 9 դեպք՝ խարդախության,
  • 6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
  • 4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 3 դեպք՝ խուլիգանության,
  • 2-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, փաստաթղթի կեղծիքի:

Բացահայտվել են նաև մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, բնակարանային գողության, վստահված գույքի հափշտակման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, դրամանենգության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու, իշխանությունը զավթելու, տարածքային ամբողջականությունը խախտելու կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի, պետական սահմանն ապօրինի հատելու, անհետաձգելի միջամտության որոշում չկատարելու, սառը զենքի հայտնաբերման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, ռազմական նշանակության արտադրանքի, տեխնիկայի, հրազենի կամ այլ նյութերի, սարքերի, առարկաների, ապրանքների մաքսանենգության, հարկեր, տուրքեր կամ այլ վճարներ չվճարելու և հողը փչացնելու դեպքեր։

 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

  • անձնական ունեցվածքի գողության՝ 8 դեպք,
  • բնակարանային գողության՝ 1 դեպք։

Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած։

 

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու՝ 3 դեպք։

 

ՃՏՊ վիճակագրությունը հետևյալն է. անցած 1 օրում գրանցված 15 ավտովթարի հետևանքով 

21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

152