Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի իշխանությունները 24 ժամով երկարաձգել են երկրի բոլոր ներքին և միջազգային չվերթների չեղարկումը։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։

Բոլոր չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 25-ի, չորեքշաբթի, Երևանի ժամանակով ժամը 14:30-ը։

Հունիսի 24-ի առավոտյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իսրայելի և Իրանի միջև հրադադարի ուժի մեջ մտնելու մասին։ Սպիտակ տան ղեկավարը կոչ արեց կողմերին չխախտել այն։ Ավելի ուշ Թրամփը հայտարարեց, որ Իսրայելը և Իրանը խախտել են հրադադարը։

193