
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ձերբակալվել է:
Ավելի վաղ «Սրբազան պայքարը» հաղորդագրություն էր տարածել, որ ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները շարժման առաջնորդի կեցավայրում քննչական գործողություններ են իրականացնում:
Քննչական կոմիտեն ևս հայտարարություն էր տարածել, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Ըստ հայտարարության՝ հանցավոր խմբի ղեկավարները իրենց հանցավոր նպատակներին հասնելու համար գործադրել են հոգեբանական և քարոզչական բնույթի հնարքներ, «տեխնոլոգիաներ»՝ հիմնական ապօրինի գործողությունների կատարումը վերապահելով «արկածախնդիրներին»։
ՔԿ-ն նաև հայտնել էր, որ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհետաձգելի քննչական և այլ վարութային գործողություններ։