Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 24-ին  ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության շրջանակներում Հայաստան ժամանած Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Պավել Բուսիակիևիչի գլխավորած պատվիրակությանը: 

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի մշակմանն առնչվող հարցեր, ինչպես նաև ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ոլորտում համագործակցության շրջանակը: ԵՄ գործընկերները տեղեկացրել են այցի շրջանակներում տվյալների և փաստաթղթերի անվտանգության, մարդու իրավունքների, կազմակերպված հանցավորության, կոռուպցիայի և ֆինանսական հանցագործությունների կանխարգելման ու դրանց դեմ պայքարին առնչվող ոլորտներում ՀՀ Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շուրջ ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների հետ ունեցած քննարկումների վերաբերյալ:

108