Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Քննչական կոմիտեի հրապարակած «Ժողովրդական անցման ստրատեգիա» անունը կրող թղթերի վրա առկա տվյալները քննարկման առարկա են դարձել:

Մասնավորապես, դրանցից մեկի վրա նշված է «Գործողությունների ժամանակահատվածը՝ 2024 թվականի հուլիսի 23-ից սեպտեմբերի 30-ը»։

Սրանով պայմանավորված՝ շարժման համակիրները կարծում են, թե իրավապահ համակարգը կրկին «փնթի գործ» է արել:

Քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին, որ այդ մասով Կոմիտեի տարածած առաջին հաղորդագրության մեջ մանրամասն բացատրություն կա․ խոսքը դեռ նախորդ տարվանից սկսված գործողությունների մասին է։

Մասնավորապես կառույցի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը մատնանշեց հունիսի 25-ի առավոտյան տարածված հաղորդագրության հետևյալ հատվածը․

«Ըստ ամենայնի՝ Վ․Գ․-ն իր կողմից նախաձեռնված և ղեկավարվող «Սրբազան պայքար» անվանումով շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում չկարողանալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ թույլատրված եղանակներով իրագործել իր կողմից շարժման առջև դրված՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ստանձնելու նպատակը, 2024 թվականի նոյեմբեր ամսից սկսած նպատակադրվել է այն իրագործել ՀՀ Սահմանադրությամբ չթույլատրված եղանակով, և այդ նպատակի իրականացման համար շարժման մի շարք մասնակիցների հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում ձեռք է բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել է այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն»։

Նյութն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում

145