
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, հերթական գրառումն է կատարել։
«Էնքան չենք կարողանում մեր օրակարգերը սպասարկել, որ ամեն տառ ու բառ, ամեն նարատիվի մասին մտածելուց մի չափանիշ ունենք դատելու՝ ում է այն ձեռնտու։
Դա վերաբերվում է թե՛ ներսում թե՛ դրսում։
Դրա պատճառները շատ են, բայց ամենակարևորը թերևս մեկն ա, երկու շերտով՝ մենք համոզված չենք, որ ի վիճակի ենք կամ ի վիճակի ենք լինելու մեր օրակարգը առաջ տանել, սպասարկել մինչև վերջ, կապիտալիզացնել սեփական գործը մեր ընդհանուր պատկերացման շուրջ, փոխարենը անհանգստանում ենք, որ այն չկապիտալիզացվի մեկ այլ, մեր համար անորոշ, կամ ընդհանրապես որեւէ այլ պատկերացման համար։
Մյուս շերտում շատ հաճախ ուղղակի չգիտենք մեր պատկերացման, գործողությունների ընթացքի տրամաբանական տրամաբանությունը ու հայեցակարգային ամբողջությունը։
Եթե մեր ասածը համընկնում է մեկ այլ անձի, հաստատության ասածի հետ, ուղղակի նախընտրում ենք լռել, նույնիսկ այն պարագայում, երբ այդ օրակարգը մեր սկզբունքի կառուցվածքի համար կենսական նշանակություն ունի։
Քաղաքական էս պայմաններում բոլոր ժողովրդավար ուժերը մի օրակարգ պետք է ունենան, հասարակությունը, անհատը քաղաքական ներգրավվածության, ներկայացվածության հնարավորություն պետք է ունենա՝ սեփական կյանքը տնօրինելու։ Ի բնե հասկանալի է, որ դրա իրականացման նվազագույն ձևը ընտրական գործընթացն ու պրոցեսն է։
Թե ով ինչ օրակարգ, ինչ քաղաքական ըմբռնում ունի և ինչ օրակարգ, դիսկուրս և քաղաքականություն կորդեգրի էտ պայմաններում բացարձակապես էական չի։
Էական է մի բան, եթե էդ շերտում լուծումներ ու ընդհանրություններ չգտնվեն, մեր որպես համայնք ինքնավարության, ինքնաբավ կյանքի, սեփական կյանքի շուրջ որոշումներ կայացնելու հնարավորությունը ավելի քան անկայուն է։
Ժողովրդավար քաղաքական ուժերը պետք է ներխուժեն քաղաքական կյանք, հստակ դիրքորոշումներով, ակնկալիքներով, պահանջներով՝ կարողանալով տարանջատել ինքնավար կյանքի շուրջ սեփական պատկերացումներում առկա հակասությունները և ինքնավար, համայնքահեն կյանք ունենալու անհրաժեշտության ունվերսալությունը։
Իսկ ինքնավար, համայնքահեն կյանք նշանակում է՝
Հասարակության կարծիք արտահայտելու, քաղաքական ներկայացվածության հնարավորություն առանց՝
- Մեծ կապիտալի ուղիղ, անօրինական, անհամաչափ ներգրավվածության (ընտրակաշառք, այլ ուղղակի և անուղղակի մեթոդներ)
- Մահվան, ահաբեկչության սպառնալիքի։
Ընտրություններում կապիտալի անօրինական դերը դեռ ազդեցություն ունի քաղաքական միջավայրի վրա։
Ահաբեկչության իրական վտանգի առկայությանն էլ ականատես եղանք, ավելի ցայտուն քան հնարավոր էր։
Արդյոք հնարավոր էր, կամ հնարավոր է լուծել այս խնդիրները օրենսդրական, համակարգային միջոցներով, այո իհարկե, բայց մարգինալ, մահվան ու ավերվածությունների սպառնալիքի ներքո այն հնարավոր չէ լուծել առանց հանրության, ժողովրդավար քաղաքական ուժերի ընդգծված և արտահայտված դիրքորոշման։
Կա մի օրակարգ, ունիվերսալ օրակարգ, դա համայնքների ինքնաբավության, սեփական կյանքը տնօրինելու հնարավորության օրակարգն է, իսկ թե ինչ կերպով սեփական կյանքը կտնօրինվի, բացարձակապես այլ հարց է, որին անդրադարձ հնարավոր չէ առաջինի բացակայության կամ խոցելիության պայմաններրում։
Եթե չկա ընդհանուր կյանք ունենալու, այդ կյանքը միասին կազմակերպելու, տնօրինելու ցանկություն, չի լինի նաև այդ կյանքը, իսկ այդ ցանկության բացակայությունը սեփական ունակությունների հանդեպ թերահավատության արդյունք է կարծես։
Պետությունը պարտավոր է մեկուսացնել ահաբեկչություններ պլանավորող, կապիտալի անօրինական տնօրինմամբ զբաղվով քաղաքական կազմակերպություններին և անհատներին հասարակական, քաղաքական կյանքից։
Ես պաշտպանում եմ այս օրակարգը ժողովրդավարության, հին, հեղափոխական դեմոկրատիաի համար, իսկ թե ինչ կանեմ որպես անհատ էդ դեմոկրատիայի պայմաններում, թերահավատ չեմ։
Բոլոր ժողովրդավար ուժերը պետք է ներխուժեն քաղաքական կյանք՝ հստակեցնելով իրենց օրակարգը թե այս հարցի, թե հետագա քաղաքական բանավեճերի շուրջ, իսկ բանավեճը չի կարող լինել այն թե արդյոք մենք պետք է լինենք թե ոչ, կարող ենք տնօրինել մեր կյանքը թե ոչ, այլ այն է թե ինչպե՛ս, ինչ ձևով, ինչ սկզբունքով, ինչ մեթոդով, հարկային ինչ օրենսդրությամբ, էկոնոմիկ և սոցիալական ինչ քաղաքականությամբ։
Բոլոր ուժերը որոնք հստակ դիրքավորում են այս օրակարգի շուրջ, այս կամ այն կերպ, ովքեր պաշտպանում են ժողովրդավարության գոնե նվազագույն՝ էլեկտորալ մեթոդը, իմ համար հավասար նշանակություն ունեն։
Պետությունը պետք է ազատի մեզ ահաբեկչության ու աղետի վտանգից, քաղաքական ուժերը պետք է ներգրավված լինեն նման գործընթացներում, հանրությունը նույնպես, առնվազն դիրքորոշումների, հանրային խոսույթը, քաղաքական դեկլարացիաների տեսքով»,– գրել է նա»։