Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը գրառում է արել իր Ֆեյսբուքի էջում՝ տեղեկացնելով կառույցի՝ ավելի քան 1000 շարքային աշխատակցի պարգևատրման մասին:

«Ինչպես վաղօրոք հայտնել էի, այսօր ՀԷՑ ժամանակավոր կառավարչի առանձին հրամանով ընկերության 1 093 աշխատակից պարգևատրվեց լրացուցիչ 20 000-ական դրամով (հարկերը՝ ներառյալ), աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար, ում հուլիս ամսվա ընդհանուր եկամուտները չէին գերազանցել 200 հազար ՀՀ դրամը։

Տվյալ միջոցները աշխատավարձային ֆոնդում խնայվել էին ընկերության բարձր ղեկավարության կողմից պարգևավճարներ չստանալու արդյունքում»,- գրել է Ռոմանոս Պետրոսյանը:

313