Քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձի իրերում հայտնաբերել են հոգեմետ դեղահաբեր

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ուղեկցումների բաժինը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելուց առաջ խուզարկության են ենթարկել ազատազրկված անձին։
Խուզարկության արդյունքում վերջինիս անձնական իրերում առկա տաբատի գրպաններից հայտնաբերվել է 10 հոգեմետ դեղահաբ։
Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։
30 Հունիս, 2025 10:13
277
Օտարերկրացի ազատազրկված անձանց մոտից հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգված և բջջային հեռախոսներ
01 Սեպտեմբեր, 2025 13:13
«Սևան» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացին կիսավարտիքի մեջ թաքցրել էր թմրամիջոցների նմանվող զանգվածներ
31 Հուլիս, 2025 12:20
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ մայիսին ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերը
11 Հունիս, 2025 11:59