ԱՄԷ-ում անցկացված «Fujairah Global 2025» շախմատի միջազգային մրցաշարի «Open» խմբում Դավիթ Բաղդասարյանը դարձել է արծաթե մեդալակիր

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են՝ Դավիթ Բաղդասարյանը դարձել է արծաթե մեդալակիր ԱՄԷ-ում անցկացված «Fujairah Global 2025» շախմատի միջազգային մրցաշարի «Open» խմբում:
Դավիթը, չկրելով ոչ մի պարտություն, 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր։
Վարպետության թեկնածու Վոլոդյա Թորոսյանը փայլուն մեկնարկեց մրցաշարը՝ 7 հնարավորից վաստակելով 7 միավոր: Սակայն վերջին երկու խաղափուլերում պարտություն կրեց և արդյունքում զբաղեցրեց մրցանակային 6-րդ հորիզոնականը:
Շնորհավորում ենք մեր պատանի շախմատիստներին և մաղթում նոր հաջողություններ:
04 Սեպտեմբեր, 2025 10:41
81