Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կվերացնի Իրանի նկատմամբ պատժամիջոցները, եթե Թեհրանը խաղաղության քաղաքականություն վարի։

«Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», - ասել է նա։ Նախագահի խոսքով՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմի վերացումը «մեծ նշանակություն կունենա»։

Շաբաթ օրը NBC News-ը հայտնել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը առաջիկա օրերին բանակցություններ կվարի Իրանի իշխանությունների հետ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ հնարավոր համաձայնագրի շուրջ։

235