Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիան և Մեծ Բրիտանիան աջակցում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կրակի դադարեցման ջանքերին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Անկարայում իր բրիտանացի գործընկեր Դեյվիդ Լեմիի հետ բանակցություններից հետո։

«Մեր տեսակետները Գազայի, Սիրիայի, Իրանի, Իրաքի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի վերաբերյալ մեծ մասամբ համընկնում են։ Երկու կողմերն էլ աջակցում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կրակի դադարեցման ջանքերին», - ասել է Ֆիդանը։

Ըստ նրա՝ երկու երկրների համար ռազմավարական նպատակներից մեկը Իրանի և Իսրայելի միջև հրադադարի պահպանումն է՝ «կանխելով դրա խախտումը և վերադառնալով կայուն խաղաղության»։

174