Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մոսկվան մտահոգված է, որ Բաքվում գտնվող ռուս դիվանագետները երկու ժամից ավելի չեն կարողանում կապ հաստատել լրագրողների՝ երկրում աշխատող Ռուսաստանի քաղաքացիների հետ։

Այս մասին ТАСС-ին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին թույլ չի տրվում հանդիպել ռուս լրագրողների հետ։ Նման գործողությունների պատճառների մասին տեղեկատվություն չի տրամադրվում։ Մենք մտահոգված ենք մեր լրագրողների համար», - ասել է դիվանագետը։

933