Սպառողներին վաճառվող բնական գազի սակագները կմնան անփոփոխ. ՀԾԿՀ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում սահմանվեցին գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագները։
Ինչպես հայտնում են ՀԾԿՀ-ից, գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագների հաշվարկման մեթոդիկայի պահանջներից ելնելով՝ հանձնաժողովի նախաձեռնությամբ սկսված սակագների վերանայման գործընթացի շրջանակում սակագների վրա ազդող դրական և բացասական բոլոր գործոնների արդյունքում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման անհրաժեշտություն չի առաջացել, և այդ սակագները մնացին անփոփոխ։ Արդյունքում, վերանայվեցին՝
- Յուրաքանչյուր հազար խորանարդ մետրի համար փոխադրման սակագինը՝ 9,099.354 դրամ՝ նախկին 8,229.741 դրամի փոխարեն։
- Օպերատորի (գազամատակարարման համակարգի) սակագինը՝ 23.533 դրամ՝ նախկին 24.042 դրամի փոխարեն։
- Բաշխման սակագինը նվազեցվել է՝ 14,989.73 դրամ՝ նախկին 19,664.779 դրամի փոխարեն։
Որոշումներն ուժի մեջ կմտնեն սույն թվականի օգոստոսի 1-ից։
01 Հուլիս, 2025 13:27
90
ՀԾԿՀ-ն 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է ՀԷՑ-ին արձանագրված խախտումների համար
18 Հունիս, 2025 14:56
Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում. ՀԾԿՀ նախագահի ուղերձը Էներգետիկի օրվա առթիվ
22 Դեկտեմբեր, 2024 11:47
Խորհրդարանը ՀԾԿՀ նախագահ ընտրեց Մեսրոպ Մեսրոպյանին
15 Նոյեմբեր, 2024 21:42
Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
23 Հունիս, 2025 11:10
Հունիսի 19-ին կդադարեցվի Արմավիրի և Սյունիքի մարզերի մի շարք հասցեների գազամատակարարումը
18 Հունիս, 2025 14:04
Ծարավ աղբյուր փողոցի շենքերում այսօր գազ չի լինի
18 Հունիս, 2025 10:55
Արմավիր քաղաքի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
28 Ապրիլ, 2025 11:07
Վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար. Շիրակի մարզի մի շարք համայնքներում ընդհատվել է գազամատակարարումը
21 Ապրիլ, 2025 13:01
Գազամատակարարման պլանային դադարեցում՝ Գյումրիի ու Երևանի որոշ հասցեներում
08 Ապրիլ, 2025 14:03