Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այս պահին Կարապետյանները ունեն հաստատված ներդրումային ծրագիր մինչև 2034 թիվը։ Այս պահին ՀԷՑ–ի սեփականատերը հանդիսանում են, այո, Կարապետյանները և բնականաբար պարտավոր են իրենց պլանային ներդրումները շարունակել այնպես, ինչպես պետք է շարունակեին այն ընթացքում, երբ որ չկար նշանակված ժամանակավոր կառավարիչ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 24–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

«Այդ մասով մենք խնդիր չունենք, ինչ պլանավորել էին անելու, պարտավոր են անելու։ Ժամանակավոր կառավարիչի նշանակման հարցը առաջ է եկել այն պահից, երբ կառավարության լիազոր մարմնի կողմից, տվյալ դեպքում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի կողմից ՀԾԿՀ–ն ստացել է հաղորդագրություն այն մասին, (01:30) որտեղ հարց է բարձրացվում հենց փակ բաժնետիրական ընկերությունում կառավարման մենեջմենտի վատ որակի վերաբերյալ, տեխնիկական սպասարկման վատ որակի վերաբերյալ, մատուցված ծառայությունների որակի վերաբերյալ, կատարված ներդրումների անարդյունավետության վերաբերյալ և նմանատիպ մի շարք կարևոր հարցերի վերաբերյալ պետությունը հարց էր բարձրացնում, որ կարիք կա այս հարցերը ուսումնասիրելու և ամենակարևորը, որ վերջին հաշվով այս ամենը կարող է բերել երկրի էներգետիկ անվտանգության խաթարմանը»,–ասաց նա։

331