Գազամատակարարման դադարեցումներ Երևանում և Գորիսում. հասցեներ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 25-ին՝ ժամը 09:30-ից, մինչև օգոստոսի 26-ը՝ ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծերենցի, Մամիկոնյան, Ջիվանու փողոցների, Ծերենցի փողոցի 4-րդ և Ջիվանու փողոցի 2-րդ նրբանցնքների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։
Այս մասին հայտնել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 25-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս համայնքի Խնձորեսկ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
25 Օգոստոս, 2025 10:41
189