Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 27-ին՝ ժամը 6․15-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած Քաջարան քաղաքի բնակիչ 49-ամյա տղամարդը հայտնել էր, որ ժամը 6-ի սահմաններում Երևանում նստել է տաքսի և տեղորոշիչը միացնելու համար բջջային հեռախոսը տվել վարորդին, ինչից հետո Թամանցիների փողոցի գազալցակայանում իջել է մեքենայից՝ մինչ վարորդը կլիցքավորեր մեքենան, սակայն նա հեռացել է՝ հափշտակելով հեռախոսը։

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են վարորդի ինքնությունը: Երևանի բնակիչ 36-ամյա տղամարդը բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 28-ին ներկայացել է բաժին՝ բերելով գողոնը: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։

108