
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մահացել է Պորտուգալիայի ազգային հավաքականի և անգլիական «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Դիոգու Ժոտան, հայտնում են իսպանական Marca, Mundo Deportivo, պորտուգալական A Bola, իտալական La Gazzetta dello Sport հեղինակավոր պարբերականները:
Իսպանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ 28-ամյա ֆուտբոլիստը մահացել է հուլիսի 3-ի վաղ առավոտյան իսպանական Սամորա քաղաքում տեղի ունեցած ավտովթարից: Այնտեղ Ժոտան անցկացնում էր իր հանգիստը: Դեպքը տեղի է ունեցել A-52 մայրուղու 65-րդ կիլոմետրում՝ Պալասիոս դե Սանաբրիա համայնքի մոտակայքում:
Պորտուգալացի ֆուտբոլիստի հետ ավտոմեքենայում եղել է նաև նրա 26-ամյա եղբայրը, որը նույնպես մահացել է:
Դիոգու Ժոտան «Լիվերպուլի» գույները պաշտպանում էր 2020 թվականից, իսկ Պորտուգալիայի հավաքականի անդամ էր 2019 թվականից: