Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է գործարար Իլոն Մասկին «Ամերիկա» անունով նոր քաղաքական կուսակցություն ստեղծելու ծրագրերի մասին հայտարարելուց հետո։

«Ինձ համար ցավոտ է տեսնել,  թե ինչպես է Իլոն Մասկը վերջին հինգ շաբաթների ընթացքում թռցնում խելքը և վերածվում քայլող աղետի։ Նա նույնիսկ ցանկանում է ստեղծել երրորդ քաղաքական կուսակցություն, չնայած այն հանգամանքին, որ նման կուսակցությունները երբեք հաջողության չեն հասել Միացյալ Նահանգներում. համակարգը կարծես դրա համար նախատեսված չէ», - գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հուլիսի 7-ի գիշերը՝ Araratnews.am-ի փոխանցմամբ։

Ըստ նրա՝ նման քաղաքական ուժերը ստեղծում են «լիակատար անկարգություն և քաոս»։

94