
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանը չի պլանավորում «հարձակվել» եվրոպական երկրների վրա, առավել ևս՝ «գրավել» դրանք։ Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունգարական «Magyar Nemzet» թերթին տված հարցազրույցում։
«Նման մեղադրանքներ գոյություն ունեն։ Մենք լսում ենք դրանք։ Հնարավոր է՝ նրանք, ովքեր դրանք ներկայացնում են, ավելի շատ գիտեն Ռուսաստանի ծրագրերի մասին, քան մենք։ Առնվազն, մենք ոչինչ չգիտենք մեր «Եվրոպայի վրա հարձակվելու ծրագրերի», առավել ևս՝ այն «գրավելու» մասին», - ասել է նախարարը՝ մեկնաբանելով մի քանի արևմտյան հետախուզական գործակալությունների հաղորդագրությունները, որոնց համաձայն՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, իբր, մտադիր է գրավել Եվրոպան և ընդլայնել ռուսական ազդեցությունը այնտեղ։