Աշխարհահռչակ The Beatles ռոք խմբի երաժիշտ Ռինգո Սթարը համացանցում հայկական խմբի կատարում է հրապարակել

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
The Beatles նշանավոր ռոք խմբի երաժիշտ Ռինգո Սթարը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում հրապարակել է հայկական The Beatles Band խմբի բիթլզյան կատարումներից մեկը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոլովակում հայկական խմբի անդամները երևանյան փաբերից մեկում կատարում են The Beatles-ի With a Little Help From My Friends երգն ու կրում են այն շապիկների կրկնօրինակները, որոնք The Beatles-ի անդամները կրել են 1967 թվականին թողարկված Sgt. Pepper's Lonely Hearts Club Band ալբոմի շապիկի լուսանկարում։
Հոլովակին կից Ռինգո Սթարը գրել է. «Խաղաղություն և սեր Երևանից՝ Հայաստանից»։
Ռինգո Սթարն այս տարի նշում է ծննդյան 85-ամյակը, ինչի առթիվ իր սոցիալական ցանցերի էջերում կիսվում է տարբեր երկրներից խմբերի կատարումներով։
07 Հուլիս, 2025 15:27
173
Նարեկ Աբգարյանը հերթական հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում
08 Օգոստոս, 2021 01:22
ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացված բանակային խաղերում ՆԳ նախարարությունը նվաճել է 5 ոսկե մեդալ
07 Հուլիս, 2025 19:27
Վրաստանում ձերբակալվել է Euronews Georgia-ի հիմնադիր Գիորգի Ռամիշվիլին
07 Հուլիս, 2025 19:04
Քննարկվել են ուսանողների շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման հնարավորությունները
07 Հուլիս, 2025 18:31
Թրամփը չի պատրաստվում պատասխանել Իրանի հարձակմանը. The New York Times
23 Հունիս, 2025 22:43
Քաղցկեղի դեմ պայքարը մեր առաջնահերթություններից է. Ավանեսյանը՝ The Max Foundation-ի ներկայացուցիչներին
13 Մայիս, 2025 12:48
Ուկրաինայում քաղաքական կայունության ապագան հարցականի տակ է, իսկ էսկալացիայի սպառնալիքներն աճում են. The Economist
01 Մարտ, 2025 13:05
The Beatles-ը վերադառնում է՝ նոր գրքով ու ֆիլմով
18 Սեպտեմբեր, 2020 19:34