Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մեկնարկել են Ախուրյան համայնքի Ղարիբջանյան բնակավայրի գազիֆիկացման աշխատանքները: Սուբվենցիոն ծրագրի մեկնարկային աշխատանքներին հետևել են Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը ու Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից:

55 տոկոս Կառավարության և 45 տոկոս համայնքի համատեղ ներդրմամբ անցկացվելու է 4,4 կմ երկարությամբ ստորգետնյա մայր գազատար, որը հետագայում ծառայելու է նաև որպես Գետքի գազիֆիկացման մայր խողովակ:

«Կարևոր ծրագրերից մեկի մեկնարկին ենք մասնակցում Ախուրյան համայնքում, քանզի այս ծրագրով մարդկանց կյանքի որակը կփոխվի: Շատ ուրախ եմ, որ արդեն մեկնարկեցին գազիֆիկացման աշխատանքները, և բնակավայրի 1000-ից ավելի բնակիչների համար շուտով կապույտ վառելիքը հասանելի կլինի։ Այսօրինակ ծրագրերի մեկնարկը պետք է դիտարկել նաև համայնքների համաչափ զարգացման առումով, մեզ համար շատ կարևոր է հեռավոր համայնքների խնդիրների լուծումը, համայնքների ակտիվության բարձրացումը։ Այն աշխատանքները, որ այսօր արվում են Ախուրյան համայնքում, ընդհանրապես Շիրակի մարզում, ողջ երկրում, աննախադեպ ծավալների են, այդ ցուցանիշները եթե վերլուծենք, ապա պարզ կլինի, որ պետական ներդրումները մի քանի անգամ ավելացել են և ոչ միայն սուբվենցիոն ծրագրերի մասով, այլև կապիտալ ներդրումների, դոտացիաների հատկացման առումով»,- նշել է Շիրակի մարզպետը։

Ծրագրով անցկացվելու է 6,6 կմ ներքին ցանց, արժեքը 179 մլն դրամ է։

105