Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Տրանսպորտի նախկին նախարար Ռոման Ստարովոյտը ինքնասպան է եղել։ Այս մասին հայտնել է «Известия»-ն՝ հղում անելով աղբյուրին, այս մասին հայտնել է նաև «Baza»-ն՝ Araratnews.am-ի փոխանցմամբ։

Այս մասին է հաղորդում նաև  «РИА Новости» -ն՝ հղում անելով արտակարգ ծառայություններին: РБК -ին ինքնասպանության մասին հաստատել է նախագահի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրը:

Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռևս չկա։

Հուլիսի 7-ի առավոտյան Ստարովոյտը հեռացվել է տրանսպորտի նախարարի պաշտոնից։ Նրա փոխարեն նշանակվել է Նովգորոդի մարզի նախկին նահանգապետ և նախկին փոխնախարար Անդրեյ Նիկիտինը։

Ստարովոյտն այդ պաշտոնում աշխատել է մոտ մեկ տարի՝ նշանակվել է 2024 թվականի մայիսին։ Մինչ այդ, 2019-2024 թվականներին, նա Կուրսկի մարզի նահանգապետն էր։

Ինչպես ճշտել է Քննչական կոմիտեն, նախկին պաշտոնյայի մարմինը՝ հրազենային վերքով, հայտնաբերվել է նրա անձնական մեքենայում։ Նրա մահվան հանգամանքները քննվում են։

491