Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մոտ երկու ժամ տևողությամբ հանդիպում են ունեցել Սպիտակ տանը։

Իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպման սկզբում Նեթանյահուն Թրամփին ասել է, որ առաջարկել է իրեն առաջադրել Նոբելյան խաղաղության մրցանակի և նրան է հանձնել առաջադրման մասին նամակը։ Այս մասին Araratnews.am-ը հայտնում է՝ հղում անելով  Associated Press գործակալությանը։

«Պարոն նախագահ, ուզում եմ Ձեզ ներկայացնել Նոբելյան մրցանակի կոմիտեին ուղարկված նամակը։ Նրանք Ձեզ առաջադրել են խաղաղության մրցանակի, որին լիովին արժանի եք, և Դուք պետք է ստանաք այն», - ասել է Իսրայելի վարչապետը՝ հավելելով, որ Թրամփի ղեկավարությամբ, իր կարծիքով, Իսրայելը կարող է խաղաղության հասնել «ամբողջ Մերձավոր Արևելքի հետ»։

Թրամփը պատասխանել է, որ Նոբելյան խաղաղության մրցանակի իր առաջադրումը նորություն էր իր համար։

 

112