

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Խնդիր եմ տեսնում, որ ՀԱԵ սարկավագը չգիտի, որ մարդ սպանելուց հետո մարդ դժոխք է ընկնում: Սրբազան հայրերը ասում են՝ կուսակրոնության թեմա մի բարձրացրեք, դա եկեղեցու ներքին գործն է, մարդ գյուլլելու հա՞րցն էլ է եկեղեցու ներքին գործը»,- ԱԺ արտահերթ նիստում ելույթի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
ԱԺ փոխնախագահը հարց ուղղեց Վեհափառին, թե ինչու երկու հոգու պատի տակ գյուլլել ցանկացող Վազգեն Գալստանյանը կարգալույծ չի արվում, ինչու սարկավագը, որը ցանկանում էր 3 հոգու սպանել, չի հեռացվում եկեղեցուց. «Պատասխանն ակնհայտ է, որովհետև այս ամեն ինչի քաղաքական պատասխանատվությունը կրում է և կիսում է Կտրիճ Ներսիսյանը իր գործընկերներ՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, դա ակնհայտ փաստ է»:
Մանրամասները՝ տեսանյութում