Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Քննարկում ենք գլխավոր դատախազի միջնորդությունը ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ և գործը կապված է արդեն իսկ հայտնի կանխված ահաբեկչության հետ,- ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Այսօր մենք հնարավորություն չունեցանք հարցեր տալ Արթուր Սարգսյանին, որովհետև վերջինս հրաժարվեց, բայց ըստ էության, ինչպես ես եմ հասկանում, ինչ է տեղի ունեցել։ Դեռևս 2024 թվականին, երբ Վազգեն Գալստանյանը սկսեց իր շարժումը Տավուշի մարզից և հայտնի է, որ միայնակ չի սկսել այդ շարժումը»,- ասաց նա։

Ռուբինյանը նշեց, որ իրենց խաղաղ ցույցերը արդյունք չէին տալիս և Գալստանյանը դրանից չարացավ, ինչպես նաև զարմանում է,  որ Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսը կարող է նման մտքեր արտահայտել.  «Որ ասում է՝ նեռ, նեռ, ինքն է վերածվել նեռի, նեռը քրեաիրավական կատեգորիա չի, բայց իրենք պատասխան են տալու իրենց հանցավոր արարքների համար»,- ասաց Ռուբինյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում

306