

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Ուշադիր հետևում եմ մեր ուժային կառույցների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ ժամանակին բացահայտված ահաբեկչական ծրագրերի հետ կապված ընթացող գործընթացներին և ակամայից հետ եմ գնում 1999 թվական՝ հոկտեմբերի 27», – ասաց ԱԺ պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը։
Նրա խոսքով՝ «այդ ահաբեկչությունն էլ մեկ օրում չէր ծրագրավորվել, այլ՝ երկար ամիսների ընթացքում։ Եվ այդ մասին տեղյակ էին ուժային կառույցները, որոնք այն ժամանակ մերը՝ ժողովրդինը, չէին։ Արդյունքում եղավ այն, ինչ եղավ։ Ահաբեկիչների պարագլուխը դաշնակցական էր և Ազգային ժողովի դահլիճից անընդհատ փորձում էր հեռախոսով կապվել դաշնակ Ժիրոյի ու Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ։ Թե ինչու՝ ինքներդ մտածեք», -ասաց պատգամավորը։
Մելքոնյանի պնդմամբ՝ դաշնակներն ու նրանց համակիրներն այդ օրերին ահաբեկչությունը ռոմանտիկ ու հերոսական էին համարում։
«1989 թվականից սկսած՝ Արցախի ջոկատների դաշնակցականացումը, Հայաստանի և սփյուռքի մեր հայրենակիցների կողմից ձեռք բերված զենքերը դաշնակներն էին բաժանում ժողովրդին և դա իրենց էին վերագրում։ Արհեստականորեն անջրպետ էին ստեղծում դաշնակցական և մյուս ջոկատների միջև։ Երբ Արթուր Մկրտչյանը դարձավ դաշնակցական, մեկ օրում դաշնակցական դարձան Հադրութի գրեթե բոլոր կռվող տղերքը», – հայտարարեց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում