Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրամիությանը համաձայնագիր կնքել եվրոպական ներմուծվող ապրանքների վրա 10% մաքսատուրքերի վերաբերյալ: Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ,  հաղորդում է Politico թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Առաջարկի համաձայն՝ նման մաքսատուրքերը կներառեն ԱՄՆ ներմուծվող բոլոր եվրոպական ապրանքները, բացառությամբ մի շարք ոլորտների ապրանքների, այդ թվում՝ ավիացիոն արդյունաբերության և ալկոհոլային խմիչքների արտադրության։

Ինչպես նշում են թերթի աղբյուրները, համաձայնագրի շրջանակը դեռևս չի ամրագրվել, քանի որ գործարքը կնքելու համար անհրաժեշտ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հաստատումը:

Եվրահանձնաժողովը չի մեկնաբանել թերթին տրամադրված տեղեկատվությունը, նշելով, որ «բանակցությունները շարունակվում են»։

116