Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը հայտարարել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հենց այնպես չէ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը անդրադարձել։

Նա այսկերպ անդրադարձել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այն հայտարարությանը, որում նա հույս էր հայտնել, որ շատ շուտով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կկնքվի։ 

Ճեպազրույցի ժամանակ նա պատասխանել է հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն ակտիվ մասնակցություն ունի հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին, արդյոք ներկայումս ԱՄՆ-ի ղեկավարությամբ միջնորդական գործընթաց է ընթանում և ինչու է պետքարտուղարը կարծում, որ ամեն ինչ լավ կավարտվի։

Նա, մասնավորապես, նշել է. «Դե, դա լավ հարց է, և մենք ձեզ մի փոքր դա ձեզ կներկայացնենք կցույց տանք դրա մասին, բայց նա ինքն էլ նշեց դրա մասին, որը  բավականին կարևոր էր։ Մենք գոհ ենք բազմաթիվ պայմանավորվածություններից, հրադադարի համաձայնագրերից և փոփոխություններից, որոնց կարողացանք մասնակցել։ Պետքարտուղարը դա նշել է որոշակի պատճառով, և երբ մենք ավելի մանրամասն տեղեկություններ ունենանք, ես կկիսվեմ դրանով ձեզ հետ»։

 

 

118