Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Առաջին «Ֆեստիվառն» այս տարի կանցկացվի օգոստոսի 23-ին, այնուհետև՝ սեպտեմբերի 13-ին: Մեծ պատիվ է «Ֆեստիվառի» անցկացումը պլանավորել նաև մեր երկրի կարևորագույն տոներից մեկի ժամանակ՝ սեպտեմբերի 21-ին: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

««Ֆեստիվառն» իրոք դարձել է ճանաչված, ճանաչելի և սպասված անուն, և Անկախության տոնին «Ֆեստիվառ» համերգը լրացուցիչ միջավայր կապահովի այդ կարևոր տոնը նշելու համար»,- ասաց նախարարը:

Ամեն տարի «Ֆեստիվառն» այցելում է մի մարզ: Այս տարի, ըստ Ժաննա Անդրեասյանի, այն կանցկացվի Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում: Ըստ այդմ՝ որոշվել է օգոստոսի 23-ին «Ֆեստիվառն» անցկացնել Արարատի մարզի Արտաշատ քաղաքում, սեպտեմբերի 13-ին՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, սեպտեմբերի 21-ին՝ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում:

207