
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել էՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 29-ից հուլիսի 5-ը:
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.
◾️ Վանաձոր քաղաքում՝
Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հունիսի 29-ին և հուլիսի 4-ին,
Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 3-ին և 5-ին,
Հերացի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 5-ին։
◾️ Ալավերդի քաղաքում՝
Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 3-ին,
Դեբեդի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել,
Սայաթ Նովա փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։
◾️ Հրազդան քաղաքում՝ հունիսի 29-ին և հուլիսի 1-ին,
◾️ Արարատ քաղաքում՝ հունիսի 30-ին և հուլիսի 4-ին,
◾️ Գյումրի քաղաքում՝ հուլիսի 4-ին: