
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երեկ՝ հուլիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում «Կապան» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել անչափահաս տղա։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Մինչ բժիշկները պայքարում էին երեխայի կյանքի համար Կապանի ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված երեխան Սյունիքի մարզի բնակիչ 7-ամյա Մարկ Ղ․-ն է։
Կարճ ժամանակ անց հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Կապանի բաժին և հայտնում են, որ բժշկական կենտրոնում արձանագրվել է երեխայի կենսաբանական մահը։
Ոստիկանները պարզել են, որ ժամը 18։00-ի սահմաններում Մարկ Ղ․-ն մեջքով հենվել է «ՎԻԳԱՐՏ» ՍՊԸ-ի տնօրեն 51-ամյա Վիգեն Հ․-ի կողմից «Ձորք» թաղամասի թիվ 16, 17 և 18 շենքերի բակում կառուցվող շինություններից մեկի տանիքի բարեկարգման աշխատանքներ կատարելու նպատակով բերված և իրար վրա դասավորված բազալտե եզրաքարերին, ինչի արդյունքում էլ եզրաքարը ընկել է երեխայի վրա, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։