Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երեկ՝ հուլիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու բնակարաններից մեկից 8-ամյա երեխան դուրս է եկել և չի վերադարձել։ 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, փրկարարները, ոստիկանները, պարեկները ու երեխայի հարազատները սկսել են որոնել 8-ամյա երեխային և մոտ 2 ժամ տևած որոնողական աշխատանքներից հետո նրան հայտնաբերել են իր հայրիկի ավտոմեքենայի բեռնախցիկում՝ քնած վիճակում։

737