Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

 

Նոր Հաճնի կամրջի երթևեկամասի դեֆորմացիոն կարերի նորոգման նպատակով հուլիսի 16-ից ժամանակավորապես կդադարեցվի կամրջով երթևեկությունը։ Կամրջի հիմնանորոգումը մեկնարկել է 2024 թվականին, իրականացվել է կամրջի հենարանների, երթևեկամասի նորոգման՝ նախագծով նախատեսված աշխատանքների մեծ մասը։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

 

«Այս ընթացքում առանց կցորդի տրանսպորտային միջոցները Նոր Հաճնի կամուրջը կարող են շրջանցել Հ-2, /Հ-1/ (Աբովյան)-Արզնի-/Հ-6/-Նոր Գեղի ճանապարհով, իսկ կցորդով տրանսպորտային միջոցները՝ Տ-6-54, /Հ-5/-Կարենիս-Չարենցավան-/Հ-1/ և Հ-5, /Հ-6/ (Նոր Գեղի)-Արգել-Արզական-Հրազդան ավտոճանապարհներով։

 

Հարգելի՜ քաղաքացիներ,

 

Հայցում ենք ձեր ներողամտությունն ու ըմբռնումը ստեղծված անհարմարությունների համար։ Ձեռնարկվող աշխատանքները կարևոր են բոլորիս անվտանգության ու հարմարավետության համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

248