Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 16-ին բացման հանդիսավոր արարողությամբ կմեկնարկեն Համաշխարհային համալսարանական ամառային խաղերը:

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան տեղեկացնում է, որ հուլիսի 16- 27-ը խաղերի անցկացման վայրն է Գերմանիայի Ռեին Ռուհրը՝ Դյուսելդորֆ, Հեսսեն, Բոխուն և Դուեսբուրգ քաղաքներով, ինչպես նաև մայրաքաղաք Բեռլինը:

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան մրցումներին կմասնակցի սպորտային և գեղարվեստական մարմնամարզություններով, հետևյալ կազմով.

Սպորտային մարմնամարզություն

Մարզիկներ՝ Գագիկ Խաչիկյան, Մամիկոն Խաչատրյան, Համլետ Մանուկյան և Մանե Պողոսյան:

Մարզիչներ՝ Հակոբ Սերոբյան և Հայկ Նազարյան:

Գեղարվեստական մարմնամարզություն

Մարզիկներ՝ Սիլվա Սարգսյան և Ջուլիետա Ավետիսյան:

Մարզիչ՝ Աննա Աբրահամյան:

84