Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մեկ օրում բացահայտվել է 117 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Մասնավորապես՝
25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
22 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
11 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
8 դեպք՝ խարդախության,
7-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, սառը զենքի հայտնաբերման,
6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
4 դեպք՝ հոգեկան ներգործության,
3-ական դեպք՝ թմրանյութի իրացման, ինքնիրավչության,
2-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, հուշարձանները ոչնչացնելու,
Բացահայտվել են նաև ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, խուլիգանության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
1-ական դեպք՝ խուլիգանության, ավտոմեքենայի գողության, Ֆիզիկական ներգործության, խարդախություն։

Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։

Անցած 1 օրում գրանցվել է 16 ավտովթար․ 19 մարդ՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

65