Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վենեսուելայի զինված ուժերը սկսել են «Կարիբյան ինքնիշխանություն 200» զորավարժությունները:

Վենեսուելայի տարածքային ջրերում գտնվող Օրչիլա կղզու մոտ զորավարժությունները սկսելու հրամանը տվել է պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը։

«Այս զորավարժությունները կամրապնդեն մեր պաշտպանական կարողությունները», - ասել է նախարարը Venezolana de Televisión հեռուստաալիքի եթերում։

Զորավարժությունները տեղի են ունենում Կարիբյան ավազանում ԱՄՆ ռազմածովային ուժերի տեղակայման ֆոնին, այն ժամանակ, երբ Մադուրոն հայտարարել է, որ Վենեսուելան բախվում է վերջին 100 տարվա ընթացքում ԱՄՆ ներխուժման ամենալուրջ սպառնալիքին:

58