Սև ծովից Հայաստանին մոտեցող ակտիվ ցիկլոնը. Սուրենյանը արբանյակային լուսանկար է հրապարակել

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը սոցցանցի իր էջում լուսանկար է հրապարակել և գրել.
«Սև ծովից Հայաստանին մոտեցող ակտիվ ցիկլոնը արբանյակային լուսանկարի վրա»:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով, հանրապետության տարածքում սեպտեմբերի 18-ի երեկոյան, 19-ի գիշերը, 20-22-ը առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, 19-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ, հնարավոր է կարկուտ։
18 Սեպտեմբեր, 2025 10:11
244