
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ և ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին դարձել է կողոպուտի զոհ։ Այս մասին հայտնում է RTL-ը։
Ուրբաթ օրը՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 05:30-ին (Երևանի ժամանակով՝ 06:30), 70-ամյա ֆրանսիացին արթնացել է Մարսելի մերձակայքում գտնվող իր տան այգուց լսվող աղմուկից։ Դուրս գալով՝ ստուգելու աղմուկի աղբյուրը, նա նկատել է գողին, ով փախել է Պլատինիին տեսնելուն պես։ Հանցագործը գողացել է մոտ 20 մեդալ և գավաթներ, որոնք պահվում էին այգում գտնվող շինությունում։
Պլատինին, բարեբախտաբար, չի տուժել։ Մարսելի դատախազությունը հայտնել է, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Պլատինին խաղացել է «Նանսի», «Սենթ Էթյեն» և «Յուվենտուս» ակումբներում։ Նա միակ ֆուտբոլիստն է, ով երեք տարի անընդմեջ՝ 1983, 1984 և 1985 թվականներին, արժանացել է «Ոսկե գնդակ» մրցանակին։ 2007 թվականին նա ընտրվել է ՈւԵՖԱ-ի նախագահ և պաշտոնավարել է մինչև 2016 թվականը։